Իրադարձություններ Հայաստանում
Ռոջեր Օհանեսյանի հետ քննարկվեցին առաջիկա ծրագրերը
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունեց ամերիկահայ ակնաբույժ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հիմնադիր-նախագահ, Ռոջեր Օհանեսյանին և ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նունե Եղիազարյանին։
Նախարարը չափազանց բարձր գնահատեց անցած 20 տարվա ընթացքում ՀԱՆ-ի Հայաստանի ակնաբուժության զարգացման գործում ունեցած ներդրումը։
«Մեզ համար անչափ կարևոր է նաև ձեր նոր` «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագիրը։
Դեռ երկու ամիս առաջ մեր հանդիպման ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը հայտնեց, որ իրենք աջակցելու են եզակի այդ կենտրոնի ստեղծմանը։ Այն հնարավորություն կտա կանխարգելել անհասների ռետինոպաթիայի հետևանքով առաջացող մանկական կուրությունը։ Աշխարհում քիչ երկրներ կան, որ նման կենտրոն ունեն»,-ասաց Դերենիկ Դումանյանը։
Հյուրերը տեղեկացրեցին, որը վաղը բացվող ակնաբուժական միջազգային 12-րդ համաժողովին մասնակցող ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին մեծապես հետաքրքրում է ինչպես այդ, այնպես էլ շարժական հիվանդանոցի ծրագրերը։
Ի դեպ, Հայաստանի մարզերում շարժական հիվանդանոցում 15 հազար անվճար վիրահատություն է կատարվել։
Ռոջեր Օհանեսյանը շեշտեց, որ տպավորված է իրենց ծրագրում ընդգրկված հայ բժիշկների մասնագիտական հմտություններով։
«Այսօր արդեն այնպիսի իրողություն է, որ ամերիկացի բժիշկներն են սովորում հայ գործընկերներից։ Նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք ակնաբուժական գիտաժողովին հայաստանցի ակնաբույժ Լիլիթ Ոսկանյանը պետք է ներկայացնի մեր ծրագրի շրջանակներում ամերիկացի գործընկերոջ հետ ստեղծած տեխնիկայի կիրառումը»,-ասաց Ռոջեր Օհանեսյանը։
Դերենիկ Դումանյանն էլ իր հերթին հյուրերին տեղեկացրեց առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերի և առաջիկա անելիքների մասին։
Երկու կողմերը քննարկեցին առաջիկա ծրագրերը։
18.09.2012 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ